Trend Micro հակավիրուսային ծրագրային ապահովման համակարգը Windows-ի համար նախատեսված QuickTime նվագարկիչում խոցելիություն է հայտնաբերել եւ խորհուրդ է տալիս հեռացնել ծրագիրը համակարգչից:

Խոցելիությունը թույլ է տալիս համակարգչի վրա կամայական ծածկագիր դնել հատուկ վեբ կայք մտնելուց հետո: Apple-ը չի պատրաստվում Windows-ի համար նախատեսված ծրագրում թարմացում կատարել, եւ հետեւաբար խոցելիությունը կմնա, փոխանցում է Gazeta-ն:

Այդ պատճառով Trend Micro-ը խորհուրդ է տալիս ամբողջովին հեռացնել ծրագիրը համակարգչից: OS X -ի նվագարկչին սա չի վերաբերում: