Ստամբուլում անցկացված Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ համաժողովը սկանդալով է ավարտվել։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Ստամբուլում անցկացվող ԻՀԿ-ի ժամանակ եզրափակիչ հռչակագրի ընդունամ ընթացքում խիստ լարվածություն է առաջացել Սաուդիան Արաբիայի թագավորի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի միջեւ, որը ֆիքսվել է տեսախցիկներով։
Սաուդիան Արաբիայի դրդմամբ եզրափակիչ հռչակագիրը վերածվել է Իրանին քննադատող փաստաթղթի, ինչը կատաղեցրել է Իրանի նախագահին։ Հռչակագրում դատապարտել են Իրանին՝ Սաուդիան Արաբիայի դեսպանատան հետ կապված դեպքերի համար, ինչպես նաեւ քննադատել Իրանին՝ այլ երկրների ներքին գործերին խառնվելու համար։
Հռչակագրի ընդունումը հետաձգվել է, իսկ Սաուդիան Արաբիայի թագավորը չի սպասել համաժողովի ավարտին եւ շտապ լքել է Ստամբուլը։





























