Իրանը չի մասնակցի ՕՊԵԿ-ի անդամ երկրների եւ կազմակերպությանը չանդամակցող պետությունների հանդիպմանը նավթի արդյունահանման մակարդակի սառեցման վերաբերյալ, հայտնում է  Reuters-ը` վկայակոչելով աղբյուրի:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն չի մասնակցի ՕՊԵԿ-ի բանակցություններին: Բայց Իրանը, որպես ՕՊԵԿ-ի անդամ երկիր, պետք է այլ ներկայացուցչի ուղարկի հանդիպմանը: 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Իրանում չեն պատրաստվում ստորագրել նավթի գների սառեցման վերաբերյալ համաձայնագիրը, որովհետեւ երկիրը մտադիր է բարձրացնել արդյունահանման մակարդակը եւ շուկայում իր մասնաբաժինը մեծացնել մինչեւ պատժամիջոցները գոյություն ունեցածի մակարդակի, հիշեցնում է Gazeta-ն:

ՕՊԵԿ-ի երկրների եւ կազմակերպությանը չանդամակցող արտադրողների հանդիպումը տեղի կունենա Դոհայում (Կատար) ապրիլի  17-ին: Կքննարկվեն նավթի գների կայունացման միջոցներ: