Իրանը կարող է նավթի ու գազի մեծ մատակարար դառնալ Եվրամիության համար, այս մասին հայտնել է էներգետիկայի ու կլիմայի հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեն , որը Թեհրանում է եվրահանձնակատարների պատվիրակության կազմում:
ԵՄ արտաքին դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ու Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի ընդունած համատեղ հայտարարության մեջ ասվում է , որ Եվրամիությունն ու Իրանը մտադիր են աջակցել ներդրումներին ԻԻՀ-ի էներգետիկ նախագծերում:
Ներքին շուկայի ու արդյունաբերության , տրանսպորտի , էներգետիկայի , գիտության ու նորարարությունների , կրթության ու մշակույթի , հումանիտար օգնության ու շրջակա միջավայրի ու ձկնորսության հարցերով եվրահանձնակատարները կընդգրկվեն Ֆեդերիկա Մոգերինիի ղեկավարած Եվրահանձնաժողովի պատվիրակության մեջ, որը ապրիլի 16-ին Իրան է այցելելու:




























