Եվրամիությունն ու Իրանը խաղաղ ատոմի ոլորտում նախագիծ կգործարկեն, որի շրջանակներում ԵՄ-ն կօգնի իրանցի գործընկերներին ամրապնդել միջուկային անվտանգությունը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա ՄՈգերինիի եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եվրահանձնաժողովի պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ավարտին:
«Գործողությունների համատեղ համապարփակ պլանի 3-րդ հավելվածով սահմանված միջոցների կատարումն ապահովելու համար երկու կողմերը միջուկային անվտանգության ոլորտում գործարկում են առաջին համագործակցության նախագիծը՝ նպատակ ունենալով օգնել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությանը եւ Իրանի միջուկային կարգավորման գերատեսչությանը ,- ասված է կողմերի հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաեւ նշում է, որ ԵՄ-ն նաեւ Իրանի հետ կկիսի ԵՄ-ում եւ երրորդ երկրներում սթրես-թեստերի արդյունքներում հավաքած իր փորձը:
Նշենք, որ Եվրահանձնաժողովի պատվիրակությունը Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորությամբ ապրիլի 16-ին այցելել էր Իրան երկկողմ համագործակցության քննարկման համար:




























