«Յանդեքս» ռուսական ընկերությունը գործարկել է «Յանդեքս. Քարտ» ծառայությունը, որը բրաուզերներում թույլ է տալիս կարճ, բայց տեղեկատվական ծանուցումներ տալ մարդկանց, իրերի, տեղերի եւ եզրերի մասին: Այս մասին հայտնում է ընկերության կորպորատիվ բլոգը:

Արագ տեղեկանք ստանալու անհրաժեշտությունն առաջանում է յուրաքանչյուր քայլափոխի: Սակայն միշտ չէ հարմար ընդհատել ընթերցանությունը եւ որոնման համակարգում փնտրել բառը կամ անունը: Նման դեպքերի համար էլ հենց գործում է «Յանդեքս. Քարտ»-ը, որը թույլ է տալիս նույն վեբ էջում հարցում անել այս կամ այն առարկայի կամ մարդու մասին, գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ծրագիրը լողացող պատուհանիկի տեսքով հուշում է, թե ինչ կարող է նշանակել ձեր գծանշած բառը: Ծրագիրը գործում է Google Chrome, Opera, Yandex եւ այլ բրաուզերների համար: Չի գործում Firefox-ի համար: