Աբխազիայում այսօր՝ սեպտեմբերի 27-ին, նշում են Սուխումի ազատագրման օրը։
1992-93 թվականների վրաց-աբխազական պատերազմը Աբխազիայում համարում են աբխազական ժողովրդի հայրենական պատերազմ։ Այն տեւել է 413 օր եւ ավարտվել Աբխազիայի հաղթանակով։ Այդ օրը երկրի պետական սահմանի՝ Ինգուր գետի վրա կանգնեցրել են Աբխազիայի Հանրապետության պետական դրոշը։
Նշենք նաեւ, որ սեպտեմբերի 27-ը Վրաստանում նշվում է որպես «Սուխումի անկման օր»





























