Apple ընկերությունը մեկ տարվա ընթացքում հին iPhone-ներից եւ iPad-ներից ավելի քան մեկ տոննա ոսկի է հանել՝ 40 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով CNN-ը:

Ոսկին սարքերում օգտագործվում է, քանի որ այն կոռոզիայի չի ենթարկվում եւ հրաշալի էլեկտրահաղորդիչ է: Հին սարքերից դուրս բերված շուրջ 61 մլն մասերը կարող են օգտագործվել նոր սարքերում:

Ոսկուց բացի, հին գաջեթներից ավելի քան 27 հազար տոննա այլ նյութեր են հանվել, այդ թվում՝ արծաթ, պղինձ, ալյումին եւ ապակի:

Նախապես ընկերությունն iPhone Reuse and Recycle ծրագիրը թողարկել էր 2013 թվականին, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում եւ Եվրոպայում: Այն թույլ էր տալիս հին սարքերը հավելավճարով փոխարինել նորերով, օրինակ՝ iPhone 5-ով, iPhone 5s-ով եւ iPhone 5c-ով: Ավելի ուշ ծրագրի աշխարհագրությունն ընդլայնվեց: