Ֆրանսիական Air France ընկերությունը վերականգնել է Փարիզ-Թեհրան ուղիղ չվերթները, որոնք դադարել էր իրականացնել 2008 թվականին, Իրանի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցների պատճառով:

Առաջին ինքնաթիռն Իրանի մայրաքաղաք է մեկնել այսօր՝ ապրիլի 17-ին, տեղական ժամանակով 12:20-ին, Փարիզի Ռուասի-Շառլ դե Գոլ օդանավակայանից:

Ըստ Gazeta-ի, օդանավը Թեհրանի օդանավակայան կհասնի տեղական ժամանակով 20:20-ին: