Երեւան քաղաքը թերակատարել է 2010 թ. առաջին կիսամյակի եկամուտների հավաքագրման պլանը։ Այդ մասին նշված է տարածքային կառավարման նախարարության պաշտոնական հրապարակման մեջ։

Առաջին կիսամյակում քաղաքի բյուջեն ստացել է 4,8 մլրդ դրամի (մոտ 12,5 մլն դոլար) սեփական եկամուտ, իսկ կատարողականը կազմել է 92,6 տոկոս։ Վարչական շրջաններից բարձր կատարողական են ցուցաբերել Աջափնյակը, Կենտրոնը,  Մալաթիա-Սեբաստիան, Քանաքեռ-Զեյթունը, Դավթաշենը, Ավանը։ Իսկ ահա Արաբկիրը, Էրեբունին, Նոր Նորքը, Նորք Մարաշը, Նուբարաշենը, Շենգավիթը եկամուտների հավաքագրման հարցում թերացել են։

Նշենք, որ քաղաքի բյուջեի սեփական եկամուտները հիմնականում ձեւավորվում են գույքահարկից եւ հողահարկից։