Թուրք հայտնի երգչուհի, «Եվրատեսիլ 2009»-ին Թուրքիան ներկայացրած Հադիսեի զգեստը մանկանան հաղորդման ժամանակ Ադրբեջանում հիստերիայի պատճառ է դարձել։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ թուրք երգչուհի Հադիսեն TV8 հեռուստաալիքով հեռարձակվող մանկական երաժշտական մի հաղորդման ժամանակ զգեստ է կրել, որն ունեցել է նարնջագույն, կապույտ եւ կարմիր գույների շարքը։ Այս փաստը հիմք է տվել ադրբեջանցիներին մտածել, որ երգչուհին Հայաստանի դրոշի գույներով զգեստ է կրում, եւ բազմաթիվ ադրբեջանցիներ սոցկայքերով վիրավորական արտահայտություններ են գրել Հադիսեին։
Թուրք երգչուհին չի դիմացել իրեն ուղղված ադրբեջանցիների գրած վիրավորանքներին եւ ասել է հետեւյալը․ «Ես բանի տեղ չեմ դնում իմ հասցեին նման անհիմն տողեր գրած փոքր սրտով մարդկանց։ Եթե անգրագետ ես, ավելի լավ է լռես։ Անելու բան չունե՞ք։ Իմ հագուստը մի մեկնաբանեք ձեր անմարդկային ու հիվանդ երեւակայությամբ։ Բոլորին խաղաղ ու հանգիստ կյանք ու աշխարհ եմ մաղթում»։
Նշենք, որ Հայաստանի դրոշի գույները ոչ թե կազմած է նարնջագույն, կապույտ ու կարմիր գույներից, այլ հակառակը՝ կարմիր, կապույտ եւ նարնջագույն։












