KGI Securities ընկերության աշխատակից եւ Apple-ի լավագույն վերլուծաբան համարվող Մին Չի Կիուն պատմել է iPhone -ի արմատապես նոր դիզայնի մասին: Այս մասին հայտնում է 9to5Mac –ը:

Կուոյի տվյալներով, 2017-ին Apple –ը կհրաժարվի մետաղական պատյանից՝ ապակուց պատրաստված կորպուսի օգտին, նաեւ IPS-դիսփլեյը կփոխարինի AMOLED տեխնոլոգիաներով դիսփլեյով: Վերլուծաբանը մանրամասներ չի հայտնել, թե ինչպես կարող է Apple-ը ամբողջովին ապակյա կորպուս տեղադրել: Սակայն Apple ընկերությունը արդեն ապակու հետ փորձարկումներ արել է iPhone –ում՝ iPhone 4-ի եւ 4s-ի հետեւի պանելներն ապակյա են եղել, հայտնում է Gazeta–ն:

iPhone 7-ը, Կուոյի խոսքով, ընդհանուր առմամբ նման է լինելու երկու նախորդ սերունդներին, բայց դրան հաջորդող սարքն արդեն լրջորեն տարբերվելու է նախորդներից: Դիզայնի փոփոխության պատճառների մասին վերլուծաբանը ոչինչ չի հայտնել, սակայն 2017-ը հոբելյանական է լինեու Apple–ի սմարթֆոնների համար:

ՄԻն Չի Կուոն հայտնի է Apple ընկերության վերաբերյալ իր բավականին ճշգրիտ կանխատեսումներով: