Հորդանանի իշխանությունները Իրանից հետ են կանչել իրենց դեսպանին, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ երկրի ղեկավարությունը դիվանագետին  հետ է կանչել տարածաշրջանային զարգացումներին Իրանի իշխանությունների միջամտության կապակցությամբ խորհրդատվությունների նպատակով։

2016. հունվարին Իրանից իրենց դեսպաններին հետ էին կանչել Քուվեյթը, Կատարը եւ Սոմալին։