Կալիֆորնիայի օրենսդիրները  մինչեւ այս շաբաթվա վերջ կփորձեն լուծել իրենց հակասությունները նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի հետ եւ ընդունել բյուջեն, առանց որի նահանգն ապրում է արդեն 85 օր։

Bloomberg գործակալության հաղորդմամբ, վերջին մեկ ամսվա ընթացքում, օրենսդիրները բյուջե ընդունելու անհաջող փորձեր են կատարել։ Վերջին անգամ նման ուշացում եղել է 2 տարի առաջ։ Այդ ժամանակ բյուջեն ընդունվել էր սեպտեմբերի 23-ին։

Նշենք, որ ԱՄՆ-ում ռեցեսիան  բերել է հարկերի մուտքերի ողբերգական նվազման, ինչի արդյունքում  նահանգի բյուջեի դեֆիցիտը հասել է ճգնաժամային կետի։ Որպեսզի կրճատի բյուջեի դեֆիցիտը, Շվարցենեգերը, որին աջակցում են հանրապետականները, առաջարկում է կրճատել սոցիալական ծրագրերը 12,4 մլրդ դոլարով։ Դեմոկրատներն էլ կողմ են արտահայտվում հարկերի բարձրացման համար, ինչը բյուջե կբերի 5,9 մլրդ դոլար, եւ կկրճատի ծախսերը 8մլրդ դոլարով։