Caviar-ը նոր  iPhone-ներ է ներկայացրել ուղղափառների եւ մուսուլմանների համար, որոնք, ստեղծողների հավաստիացմամբ, չեն վիրավորում հավատացյալների զգացմունքները։

Նոր հավաքածուն ներկայացված է երկու տարբերակով: Մի  iPhone-ի վրա պատկերված է Նիկոլայ Հրաշագործի կերպարը, մյուսի` Մեքքայի Մասջիդ ալ-Հարամը, հայտնում է   Gazeta-ն:  

Մեքքային նվիրված հեռախոսը ստեղծվել է երկու տարբերակով` պլատինե եւ ոսկե պատյանով, որպեսզի հաշվի առնվեն այն մուսուլմանների ցանկությունները, որոնք կրոնական համոզմունքների պատճառով զերծ են մնում ոսկու օգտագործումից: