Ի տարբերություն նախորդների` անցած շաբաթ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը համեմատաբար կրճատվել են:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 19-ից 25-ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից գնդակոծել է Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի պաշտպանական ուղղություններում տեղակայված հայկական դիրքերը:

Պաշտպանական գոտու բոլոր ուղղություններում նշված խախտումներին ՊԲ դիրքապահ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան: