Հայ ազգային կոնգրեսը հոկտեմբերի  13-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի։ Սեպտեմբերի 27-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀԱԿ-ի երիտասարդ ակիվիստ Տիգրան Առաքելյանը։

«72 ժամ առաջ մենք իրազեկում էինք ներկայացրել քաղաքապետարան` Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու համար։ Օրենքով նախատեսվում է, որ լիազոր մարինը 72 ժամվա ընթացքում  պետք է որոշում կայացնի եւ այն փակցնի դրա համար նախատեսված հատուկ ցուցանակի վրա եւ մեկ օրինակ էլ տրամադրի մեզ։ Այսօր  առավոտյան 9։15 րոպեին լրացավ 72 ժամը եւ մենք ոչ մի պատասխան չստացանք։ Դա համարվում է, որ ի  գիտություն է ընդունվել նշված օրը,  նշված ժամին հանրահավաք անցկացնելու մասին իրազեկումը»,-նշեց Տիգրան Առաքելյանը` եւս մեկ անգամ ընդգծելով, որ հոկտեմբերի 13-ին ՀԱԿ-ն Ազատության հրապարակում կանցկացնի զանգվածային միջոցառում։