Չինական նավթաքիմիական ընկերությունն ու ինտերնետային հսկան ստեղծել են արդյունաբերական սարքավորումների առեւտրի ինտերնետային հարթակ, հայտնում է China Daily–ն:

Sinopec ընկերության մատակարարման բաժնի ղեկավար Վան Յույբինի խոսքով ընկերությունը մտադիր է ստեղծել Չինաստանում խոշորագույն ինտերնետային հարթակի՝ Taobao-ի արդյունաբերական անալոգը:

Ինտերնետային հարթակը մինչ այդ Sinopec–ի ներքին ռեսուրս էր ծառայում, սակայն նավթի գների անկման ու եկամուտների վերակազմակերպման ծրագրի պատճառով ընկերությունը որոշել է այն հասանելի դարձնել նաեւ երրորդ անձանց համար:

Այս պահին կայքում ներկայացված են ապրանքատեսակներ արտադրության 60 ոլորտների՝ այդ թվում ածխային, մետաղաձուլական, նավթաքիմիական ու նավթարդյունահանող ոլորտների համար: Բացի դրանից կայքում հնարավոր կլինի պատվիրել այլ ապրանքների լայն տեսականի, այդ թվում գրասենյակային ապրանքներ, գործիքներ, համակարգչային տեխնիկա:

China Daily-ն նշում է, որ այս պահին տրանզակցիաների մինչեւ 90 տոկոսը բաժին է ընկնում Sinopec–ի զանազան կառույցներին, սակայն պահանջարկի աճին համաչափ ընկերությունը հույս ունի ընդլայնել մյուս հաճախորդների մասնաբաժինը:

Հայտնում են,որ հարթակի աշխատանքն ապահովելու համար Alibaba –ն Sinopec –ին է տրամադրում ինտերնետային անվտանգության ապահովման, տվյալների բազայի կառավարման ու ծրագրային ապահովման ու սարքավորումների թարմացման ծառայություններ: