Հայաստանի տարածքում ապրիլի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան‵ 2-7 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 20-21-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Ինչպես NEWS.am –ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում ապրիլի 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +8+10, իսկ վաղը ցերեկը՝ +23+25 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +13+18,
Կոտայքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +13+18,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +13+18,
Լոռիում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +16+22,
Տավուշում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +20+24,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +13+18,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +6+9, ցերեկը` +21+25,
Արարատում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,
Արմավիրում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +13+18,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +22+26,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +15+18,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +18+23։




























