Րոպեներ առաջ Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Ղազարյանը վճիռ է կայացրել, որով Ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Կ. Հակոբյանի նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել  երկամսյա կալանքը։

Ճանապարհային ոստիկանին կալանավորելու հայցով դատարան էր դիմել Հայաստանի Հատուկ Քննչական ծառայությունը։ Նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը դատարանից NEWS.am-ին հաղորդեց, որ  Ճանապարհային ոստիկանության աշխատակցին, ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխեցին Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որն առավելապես հայտնի է «միլիցեքի գաղութ» անվանմամբ։