Ապրիլի 11-ին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնաբերված հայ զինծառայողի մարմինը, որը սպանվել էր շփման գծում վերջին ռազմական գործողությունների ժամանակ, հայկական կողմին կհանձնվի ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին։ Այս մասին որոշումը կայացրել են համապատասխան պետական կառույցները, գրում է haqqin.az-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների պետական հանձնաժողովին։

Ըստ առկա տեղեկությունների՝ պետական հանձնաժողովը դիմել է ԿԽՄԿ-ին՝ գործընթացին նրան ներգրավելու եւ հայկական կողմին իրազեկելու համար։