Իրանում նավթի արդյունահանումն առավելագույն` մինչպատժամիջոցային մակարդակի` օրական 4 մլն բարելի կհասնի երկու ամսվա ընթացքում: Այդ մասին հայտնել է Իրանական ազգային նավթային ընկերության (ԻԱՆԸ) գլխավոր տնօրեն Ռոքնեդդին Ջավադին:   

«Մինչեւ հունիսի 20-ը Իրանում նավթի արդյունահանման մակարդակը կհասնի մինչպատժամիջոցային բարձրագույն մակարդակի` օրական    4 մլն բարելի», - պետական ընկերության գլխավոր տնօրենին է մեջբերում ԻՐՆԱ գործակալությունը: 

Իրանական նավթային արդյունաբերության նկատմամբ պատժամիջոցները ուժի մեջ էին մտել 2012-ին: Մինչեւ Իրանի նավթային ոլորտի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, այդ երկրում նավթի արդյունահանումը կազմում էր օրական    4 մլն բարելից քիչ պակաս: Հունվարի 16-ին Թեհրանի եւ «վեցնյակի» միջեւ (ՄԱԿ ԱԽ-ի վեց մշտական անդամները եւ Գերմանիան) միջուկային համաձայնագրի իրականացման մեկնարկի կապակցությամբ չեղյալ են հայտարարվել Իրանի կողմից նավթի արտահանման սահմանափակումները:   

Իրանի իշխանությունները հայտնում են համաշխարհային նավթային շուկայի իրենց մասնաբաժինը վերադարձնելու մտադրության մասին: Անցյալ շաբաթ իրանական իշխանությունները հայտնել են, որ երկրում նավթի արդյունահանումը հասել է օրական   3,5 մլն բարելի: