Իտալական Dolce & Gabbana նորաձեւության հայտնի տունը եւ Smeg կենցաղային տեխնիկայի արտադրողը միավորվել են՝ սառնարաններ ստեղծելու համար, որոնք կարող են փոխել խոհանոցային տեխնիկայի մասին ավանդական պատկերացումները:

Դրանք թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ 100 օրինակով, եւ նկարազարդվել են սիցիլիական նկարիչների ձեռքով: Յուրաքանչյուր սառնարանի նկարազարդումն ավելի քան 240 ժամ է պահանջում, այդ պատճառով դրանց գինն էլ բարձր է՝ 34 հազար դոլար:

Ըստ Kedem-ի, սառնարանների սահմանափակ հավաքածուն կներկայացվի Միլանում նախանշված Salone del Mobile դիզայնի շաբաթվա ընթացքում: