ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ ունի սպառազինության համար:  Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը, որը մասնակցում էր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին:

«Մենք ոչ մեկին չենք առաջարկել սպառազինության համար գումար հավաքագրել: Մենք ունենք այդ միջոցները եւ առաջիկայում ձեռք կբերենք այն,  ինչ պլանավորել էինք»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի խոսքով՝ ընդունելի է, որ կան մարդիկ, որոնք ցանկանում են օգնել զոհվածների ընտանիքներին, սակայն իրենք ոչ մեկին չեն պարտադրում կամ առաջարկում անել դա: