Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Ալի Լարիջանին կոչ է արել թույլ չտալ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության զարգացում, հայտնում է Life-ը:
Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բավականին շատ է «տուրբուլենտությունը», հայտնել է Իրանի Իսլամական խորհրդի ժողովի նախագահ Ալի Լարիջանին ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ այսօրվա հանդիպման ընթացքում:
«Մեզ պետք չէ եւս մի պատերազմ աշխարհում: Ես այդ հակամարտությունը քննարկել եմ Ադրբեջանի նախագահի հետ: Ռուսաստանը եւ Իրանը, այլ պետությունների համագործակցությամբ, պիտի ամեն ինչ անեն, որպեսզի Լեռնային Ղարաբաղում պատերազմ չլինի», - հավելել է իրանցի քաղաքական գործիչը:





























