Microsoft կորպորոցիան մտադիր է դադարեցնել Xbox 360-ի արտադրությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով կորպորցիայի կայքի հաղորդագրությունը:
2015 թվականի նոյեմբերին Microsoft-ը նշեց Xbox-ի թողարկման 10-ամյակը: Մինչեւ հիմա ամբողջ աշխարհում ավելի քան 80 միլիոն Xbox է վաճառվել:
Կորպորացիան, սակայն, չի պատրաստվում դադարեցնել թողարկված Xbox 360-երի վաճառքը: Արտադրության դադարեցման հստակ ժամկետներ չեն նշվում:




























