Երեւանի օղակաձեւ զբոսայգում, այսօր՝ ապրիլի 21-ին, բացվել է Իրաքի Շանգալի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթող՝ գրկում երեխան կնոջ տեսքով (ֆոտոռեպորտաժ):
«Կինը խորհրդանշում է հայրենիքը, իսկ երեխան եզդի ժողովրդին: Հուշարձան-կոթողի թիկունքում պատկերված է կռունկների երամ, որը խորհրդանշում է եզդի ժողովրդի վերադարձը իրենց բնօրրան Շանգալ: Հուշարձանը կառուցվել է ազգությամբ եզդի բարերարներ Ռաշիդ եւ Ագիտ Շամոյանների հովանավորությամբ»,- լրագրողներին ասաց «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:
Հուշակոթողի բացմանը ներկա էին ԱԺ տարբեր խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանում Լեհաստանի դեսպան Եժի Նովակովսկին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, տեսկան Պյոտր Սվիտալսկին, եզդիական տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ 2014 թվականի օգոստոսին Իրաքի Շանգալ նահանգում եզդի բնակչությունը «Իսլամական պետության» գորհայինների կողմից զանգվածային ոչնչացման ենթարկվեց:











