Անհրաժեշտության դեպքում ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ Գերմանիայի եզդիները պատրաստ են գալ Հայաստան եւ կռվել թուրքերի ու ադրբեջանցիների դեմ հայկական հողը պաշտպանելու համար։ Այս մասին ապրիլի 21-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է գերմանաբնակ եզդի մշակութային գործիչ Բահրան Սանսարը։
Նա հիշեցրել է, որ Թուրքիայում դեռ կան հայկական գերեզմաններ, թեպետ դրանք մասամբ ավերված են։ «Երբ մենք այցելում էինք Թուրքիայում եզդիական գերեզմաններ, մենք նաեւ խնամում էինք տեղի հայկական գերեզմանները եւ հարգանքի տուրք էինք մատուցում, քանի որ հայերին եղբայրական ժողովուրդ ենք համարում»,- նշել է Սանսարը։




























