ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 479.37 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 541.93 դրամ (նվազել է 4.59 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 688.52 դրամ (նվազել է 3.76 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.36 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ 266.94 դրամ, ոսկի՝ 19,295.95 դրամ, պլատին՝ 15,689.52 դրամ։

Ապրիլի 21-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: