Մենք Հայաստանում եւ Ադրբեջանում մեր գործընկերների միշտ խորհուրդ ենք տվել այնպիսի որոշումներ կայացնել, որոնք պատերազմի չեն հանգեցնի։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է Իրանը տեսնում ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիները։

«Մեր տարածաշրջանը լի է ճգնաժամերով։ Իրաքում, Սիրիայում, Լիբանանում կան խնդիրներ, Թուրքիայում պայթյուններ են  հնչում։ Մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Աֆղանստանում եւ Պակիստանում։ Տարածաշրջանն արդեն տուժել է ճգնաժամերից։ Միգուցե, իհարկե, նրանք վերսկսեն հակամարտությունը, սակայն հայտնի չէ, թե ինչով դա կավարտվի»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Իրանը միշտ Հայաստանում եւ Ադրբեջանում մեր գործընկերներին խորհուրդ է տալիս այնպիսի որոշումներ կայացնել, որոնք պատերազմի չեն հանգեցնի։ «Գործող մեխանիզմներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։ Իրանի ՊՆ-ն արդեն կապ է հաստատել ինչպես Բաքվում եւ Երեւանում, այնպես էլ Մոսկվայում իր գործընկերների հետ, որպեսզի թույլ չտա տարածաշրջանում նոր պատերազմի բռնկումը, քանի որ հետեւանքները շատ ցավալի կլինեն։ Նոր զոհերը ատելություն կծնեն, որից դժվար կլինի ձերբազատվել։ Մենք բոլորս պետք է ջանքեր գործադրենք հարցը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար»,- ասել է Լարիջանին։