Տարածաշրջանում իրավիճակը պարտադրում է կայուն անվտանգություն ունենալ։ Այդ մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ընթանում Իրանին Ս-300 համալիրների մատակարարման գործը։
«Ինչ վերաբերում է Ս-300 համալիրների մատակարարումներին, ապա այդ հարցը անկյունաքարային է Իրանի եւ Ռուսաստանի միջեւ պաշտպանության հարցերով բանակցություններում։ Այդ պատճառով անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի միջոցներով է հնարավոր հասնել կայուն անվտանգության»,- ասել է նա։
Խոսնակը նշել է, որ, եթե Իրանն ու Ռուսաստանը կարողանան երկարաժամկետ համաձայնության գալ, դա կարող է նպաստել կայուն անվտանգություն ձեռք բերելուն։




























