Կոսովոյի նախագահ Ֆաթմիր Սեյդիուն սեպտեմբերի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել, հայտնում է AFP-ն: Սեպտեմբերի 24-ին Կոսովոյի Սահմանադրական դատարանը մասամբ հրապարակել է իր վճիռը, համաձայն որի, Սեյդիուն խախտել է ինքնահռչակ պետության սահմանադրությունը՝ 2006 թվականին Կոսովոյի նախագահ ընտրվելուց հետո շարունակելով մնալ որպես «Կոսովոյի դեմոկրատական լիգա» կուսակցության նախագահ:
Հիշեցնենք, որ Սերբիայի հարավային հատվածի ալբանական իշխանությունները 2008 թվականի փետրվարի 17-ին ԱՄՆ-ի եւ ԵՄ մի շարք երկրների աջակցությամբ հռչակեցին իրենց անկախությունը Բելգրադից: Մինչ օրս ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել են ՄԱԿ-ի անդամ 192 երկրներից 70-ը:





























