Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի` 2:2 խաղաց վրացիների հետ: Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի խաղաց Բաադուր Ջոբավայի հետ, որը նախորդ տուրում հաղթել էր աշխարհի առաջին համար Մագնուս Կարլսենին: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով միավորը կիսեց Մերաբ Գագունաշվիլիի հետ: 

Արման Փաշիկյանը սպիտակներով պարտության մատնեց Թամազ Գելաշվիլիին` առաջ մղելով մեր թիմին: Սակայն Գաբրիել Սարգսյանը սեւերով չկարողացավ ոչ ոքի կորզել եւ պարտվեց Լեւան Պանցուլայային: