Գիտնականները հանրությանն են ներկայացրել Տիրոլի Էցի սառցե մարդու մումիայի եռաչափ մոդելը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:

5300 տարեկան Էցիի մումիան հայտնաբերել են 1991 թվականին, Ալպերում: Գիտնականների ստեղծած Էցիի եռաչափ մոդելների մեկը ներկայացվելու է ցուցահանդեսներում, իսկ մյուս երկուսն օգտագործվելու է գիտական հետազոտությունների համար: