Ապրիլի 21-ի լույս 22-ի գիշերը Google-ը տեղադրել էր Երկրի օրվան նվիրված Doodle:
Երկրի օրը մարտին է անցկացվում ( գարնանային գիշերահավասարի օրը) եւ ապրիլի 22-ին: Օրվա նպատակն է մարդկանց ուշադրությունը գրավել Երկիր մոլորակի փխրուն ու խոցելի շրջակա միջավայրին:
Այդ օրն առաջին «մեկանգամյա» ակցիան անցկացվել է 1970-ին ԱՄՆ-ում: Դրա հաջողությունը ոգեւորել էր կազմակերպիչներին ու այդ ժամանակվանից ի վեր այդ Օրվա անցկացումը կանոնավոր է դարձել:
Երկրի օրը տարբեր երկրներում ավանդաբար հնչում է Աշխարհի զանգը՝ Երկիր մոլորակի բնակիչներին կոչ անելով զգալ համամոլորակային ընդհանրությունը ու ջանքեր գործադրել մոլորակում խաղաղության ու մեր ընդհանուր տան գեղեցկության պահպանման համար



























