ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմին ապրիլի 21-ին հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը ստիպված է եղել ենթադրյալ ահաբեկիչներից մեկի հեռախոսը կոտրելու համար այնքան գումար ծախսել, որքան ինքը կկարողանա վաստակել իր պաշտոնում 7 տարի եւ 4 ամիս ծառայելու դիմաց, գրում է Reuters-ը։

ՀԴԲ-ի եւ ԱՄՆ բյուջեի վարչության տեղեկություններով՝ Քոմիի ամենամյա եկամուտը 2015թ. հունվարի դրությամբ կազմում էր 183 հազար դոլար։ Առանց պարգեւատրումների, ՀԴԲ պետը մինչեւ պաշտոնավարման ավարտը կվաստակի ավելի քան 1.3 մլն դոլար, հաշվարկել է Reuters-ը։

Սակայն Քոմին ինքը չի նշել ենթադրյալ ահաբեկչի հեռախոսը կոտրելու համար ծախսած գումարի չափը։