Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի խաղում չեմպիոն «Փյունիկը» 5:0 հաշվով ջախջախեց առաջնության հետնապահ «Շիրակին» եւ 49 միավորով հավասարվեց առաջատար «Բանանցին», որը «Միկայի» հետ հանդիպումը կանցկացնի վաղը: Այս տուրում «Ուլիսը» 1:2 հաշվով պարտվել էր «Իմպուլսին»: