Սեպտեմբերի 26-ին, ժամը 14.25-ին, «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ջերմուկի բաժնում ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող գործիքից որովայնի մասում ստացած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 35-ամյա Արմեն Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ի սահմաններում, Ձախափնյակ թաղամասում, վիճաբանության ժամանակ, Արմեն Ա.-ին դանակով հարվածել է 24-ամյա Աշոտ Խ.-ն:

Աշոտ Խ.-ն բերման է ենթարկվել:

Դանակն առգրավվել է: Կատարվում է նախաքննություն: