Համաշխարհային Օլիմպիադայի 6-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի` 2:2 խաղաց Ռուսաստանի երկրորդ թիմի հետ: Հաղթանակ տարան սպիտակ ֆիգուրներով հանդես եկած բոլոր շախմատիստները: Էլինա Դանիելյանը հաղթեց Նատալիա Պոգոնինային, Լիլիթ Գալոյանը` Անաստասիա Սավինային: Լիլիթ Մկրտչյանը պարտվեց Օլգա Գիրյային, Նելլի Աղինյանը` Անաստասիա Բոդնարուկին: