Սեպտեմբերի 27-ին, ժամը 00.10-ի սահմաններում, 28-ամյա Լեւոն Ա.-ն, վարելով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան, Գորիս քաղաքի Մաշտոց եւ Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում բախվել է Վրույր Ղ.-ի վարած «ՎԱԶ-2102» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, բախման հետեւանքով Վրույր Ղ.-ի ուղեւոր Կարեն Ասատրյանը տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն:




























