Իրանին առաջարկվել է Հայաստանը դիտարկել թե իրանական, թե եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, «Ինվեստ Արմենիա» բիզնես ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Առաջարկվել է իջեցված մաքսադրույքային կանոն սահմանել, որը թույլ կտա հայկական ապրանքները ավելի ցածր եւ նախընտրելի մաքսադրույքներով տեղափոխել: Մյուս կողմից առաջարկվել է, որպեսզի Հայաստանը դիտարկվի թե իրանական թե, եվրոպական կապիտալի կենտրոնացման վայր՝ հնարավորություն տալով եվրոպական տեխնոլոգիաների եւ իրանական կապիտալի մասնակցությամբ ստեղծել համատեղ ձեռնարկություններ»,-ասել է նախարարը:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Իրանի ու Հայաստանի դեսպանների հանդիպումներում եւս խոսվել է ընդլայնել Իրանի հետ համագործակցությունը:

«Գործողությունների հստակ պլան ունենք, որը թույլ կտա առաջիկայում իրականացնել ցուցահանդեսային տոնավաճառների կազմակերպում Իրանում եւ Հայաստանում  եւ մի շարք ձեռնարկությունների մասով կոնկրետ համագործակցությունների պայմանագրի կնքում»,-ասել է նա:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ Իրանը դեռես մտածում է համագործակցության այնպիսի մեխանիզմների մասին, որը մի կողմից իրենց տեղական արտադրությանը չի վնասի, մյուս կողմից կմեծացնի նորարարական տեխնոլոգիաների մուտքի հնարավորությունը իրանական շուկա:

«Արդեն իսկ հինգ հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկություն այս քաղաքականության շրջանակում մուտք է գործել իրանական շուկա, եւ բարեհաջող ընթացք կա»,-ասել է նախարարը:

Արծվիկ Մինասյանը ընդգծել է Իրանի հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման կարեւորությունը՝ հավելելով, որ Իրանին բարենպաստ զբոսաշրջային պայմաններ են առաջարկվել:

«Զբոսաշրջության քաղաքականության համատեքստում քննարկում ենք իրանական կողմին ավելի նախընտրելի պայմաններ առաջարկելու հարցը: Իրանական սահմանով եւ առհասարակ Հայաստան մուտք գործող ավտոմեքենաները, որոնք այլ երկրներում գրանցում ունեն, ազատվում են տուրք վճարելուց:  Դա էականորեն կդյուրացնի իրանցի զբոսաշրջիկների մուտքը Հայաստան»,-ասել է նախարարը: