Սեպտեմբերի 26-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողներից մեկն ահազանգել է, որ իրենց շենքի տանիքում ալյումինե ալեհավաք եւ մալուխներ գողանալու պահին բռնել է երկու անձանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 46-ամյա Վարդան Դ.-ն եւ 18-ամյա Մովսես Է.-ն: Նրանց մոտ հայտնաբերվել եւ առգրավվել է ալյումինե ալեհավաք, 2 հատ բաժանարար եւ 76 մետր  մալուխ, իսկ Վարդան Դ.-ի անձնական զննությամբ հայտնաբերվել է 14 «Ցիկլադոլ», 12 «Տրիֆտազին» եւ 3 հատ «Ազալետինում» տեսակի հոգեմետ դեղահաբեր:

Կատարվում է հետաքննություն: