Իրանի դեղագործական հսկիչ մարմինները հայկական դեղագործական «Լիկվոր» ընկերությանն առաջարկել են ապրանքի արագացված գրանցման հնարավորություն: Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը: 

Որոշումը կայացվել է 2016-ի մարտին իրանական պատվիրակության հայկական դեղագործական ընկերություններ կատարած այցի արդյունքներով (մինչ այդ՝2015-ի վերջին Իրան էր այցելել ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը): 

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հնարավորությունը բավականին գրավիչ է՝ հաշվի առնելով, թե ինչ բարդ է հայտնվել իրանական շուկայում ( նույնիսկ արագացված գրանցումը առնվազն մեկ տարի կտեւի): Բայց Մաթեւոսյանի խոսքով, նախ պետք է հասկանալ, թե ինչով կարելի է ներկայանալ Իրանին, ու ինչ դեղամիջոցներ այնտեղ քիչ թե շատ մրցունակ կլինեն: «Սկզբում պետք է ուսումնասիրենք շուկան: Իսկ այն շատ զարգացած շուկա է ( Իրանն ապահովում է դեղամիջոցների իր պահանջարկի մոտավորապես 80 տոկոսը-խմբ): Նրանց դեղագործական ոլորտում կան տեխնոլոգիաներ, որոնք զգալիորեն առաջ են մեր տեխնոլոգիաներից: Երկիրը 20 տարի եղել է պատժամիջոցների ներքո, բայց այդ ընթացքում ինքնուրույն է յուրացրել ամեն ինչ: Դրա համար էլ ոչ թե նրանք են հիմա մտածում, թե ումից գնեն, այլ հակառակը՝ արտահանողներն են մտածում, թե ինչ առաջարկեն նրանց: Հաշվի առնենք նաեւ այն, որ Իրանը ուժեղ հովանավորչական միջոցառումներ է կիրառում է իր շուկան պաշտպանելու համար: Դրա համար մենք ուսումնասիրում ենք նրանց շուկան, որ գտնենք անտեղ մեր տեղը: Երբ գտնենք՝ այն ժամանակ էլ կսկսենք գրանցման գործընթացը»,-ասել է Սերգեյ Մաթեւոսյանը:

Նշենք, որ ընկերությունը մասնագիտացած է ինֆուցիոն, ներարկան ու ակնաբուժական դեղամիջոցների արտադրության մեջ: