Noyan բնական հյութերի եւ մուրաբաների արտադրողը պատրաստվում է մեքենայացման միջոցով զարգացնել լոլիկի աճեցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է «Եվրոթերմ» ընկերության (Noyan ապրանքանիշ) արտահանման գծով տնօրեն Կարեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ մեծ տարածքներում աճեցնելու դեպքում հնարավոր կլինի մասշտաբներ տնտեսել, իսկ մեքենաների օգտագործման դեպքում՝ աշխատանքային ծախսերը։ Միայն այդպես հնարավոր կլինի տոմատի մածուկ ստանալ այնպիսի ինքնարժեքով, որը գնով կմրցակցի թուրքականի եւ մյուսների հետ։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

«Հայկական լոլիկի որակը քաջ հայտնի է, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ մյուս տարածաշրջաններում։ Եթե կարողանանք մրցակցել նաեւ գնի առումով, մեծ առաջընթաց քայլ կլինի»,- ասել է Պետրոսյանը։

Ընկերությունն արդեն երկրորդ տարին է՝ Արմավիրի մարզի Բագարան գյուղում մոտ 900 հա հողամասում լոլիկ է աճեցնում։ Անցյալ տարի կարկուտը բերքը ծեծել էր, եւ մածուկ պատրաստել չէր հաջողվել։ «Այս տարի հույսով սպասում ենք։ Արդեն իտալական մեքենաներ ենք գնել, որոնք ե՛ւ ցանում են, ե՛ւ հավաքում են, ե՛ւ տեսակավորում են բերքը»,- ասել է Կարեն Պետրոսյանը։