Սեպտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկվել 45-ամյա Լեւոն Ղ.-ին, 32-ամյա Կարեն Թ.-ին, 23-ամյա Դենիս Կ.-ին եւ 48-ամյա Գագիկ Չ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանրակացարանի նրանց սենյակից հայտնաբերվել եւ առգրավվել է 1 լ տարողությամբ պոլիէթիլենային շիշ` դեղին գույնի հեղուկով, 5 հատ «Սեդալգին-նեո» դեղահաբ, 4 մլ տարողությամբ ներարկիչ` կարմիր գույնի հեղուկով, 5 մլ տարողությամբ ներարկիչ` դեղին գույնի հեղուկով:
Լեւոն Ղ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, հայտնաբերվածը` «Սեդալգին-նեո» դեղամիջոցից պատրաստված թմրամիջոց` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:



























