Ապրիլի 13-ին, Երեւանի Մոլդովական փողոցի բնակիչ, 30-ամյա Լեւոն Հ.-ն Արամ Խաչատրյանի փողոցից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նա ոստիկանների տեսադաշտում էր հայտնվել Խաչատրյան-Փափազյան փողոցների խաչմերուկում գործող կրպակից բացահայտ հափշտակություն կատարելուց անմիջապես հետո: Պարզվել է, որ նա նմանատիպ մոտ մեկ տասնյակ դեպք է կատարել Երեւանի տարբեր հատվածներում:
Լեւոն Հ.-ն ոստիկանությունում պատմել է, որ իր թիրախում կրպակներ են եղել, գործել է բավական արագ, մոտեցել է խանութներին, շեղել վաճառողների ուշադրությունն ու գողություն արել:
Առավել մանրամասն՝ տեսանյութում











