Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները Հյուսիս-կովկասյան դաշնային օկրուգում ձերբակալել են Ինգուշեթիայում գործող անօրինական զինված կազմավորումներից մեկի` «Իմարաթ» Կավկազ.-ի ղեկավարներից մեկին` Իսա Հաշագուլգովին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Սրանից մեկ ամիս առաջ կրկին Ինգուշեթիայում ձերբակալվել էր ընդհատակում գործող «Իմարաթ Կավկազի» եւս մեկ, այսպես կոչված, «զինվորական ամիր» Ալի Թազիեւը` «Մագաս» մականունով:
Թազիեւի եւ Հաշագուլգովի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հետաքննչական վարչությունում:
Թազիեւը մեղադրվում է Նազրանի վրա հարձակման, Ինգուշեթիայի նախագահի դեմ մահափորձի, ավտոբուսներ եւ ՆԳ բաժինը պայթեցնելու մեջ: Նա հետախւզման մեջ էր 2004-ից: Սա գրոհայինների ամենախոշոր ղեկավարն է, որին ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են 2000-ից ի վեր: 2000-ին ձերբակալել էին արյունալի ահաբեկչությունների հեղինակ Սալման Ռադուեւին, իսկ 2003-ին` Յուսուֆ Կրիմշախմալովին եւ Ադամ Դեկուշեւին:




























