Հունական ոստիկանությունը արգելել է բեռնատարների եւ ծանրաքաշ ֆուրերին փակել մայրաքաղաք Աթենքի մոտով անցնող մայրուղին: Վարորդները նման քայլի են գնացել, բողոքելով նախորդ շաբաթ ընդունված օրենքի դեմ, որի համաձայն, լիցենզիաներն այսուհետ պետք է տրվեն բաց մրցակցությամբ, ոչ թե փակ քննության արդյունքում: Դա, ըստ կառավարության, կնպաստի ոլորտի մրցունակության բարձրացմանը եւ գների իջոցմանը: Ոստիկանները արցունքաբեր գազ են օգտագործել եւ ցրել ցուցարարներին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
Նշենք, որ բեռնատարների վարորդները, բժիշկներն ու երկաթգծի աշխատակիցները այսօր`սեպտեմբերի 27-ին կրկին դուրս են եկել փողոց: Ինչպես հաղորդում է «ԻՆտերֆաքսը»` հղում անելով EFE-ին, երկաթգծի աշխատակիցները միանգամից երեք գործադուլ են կազմակերպելու: Ամեն ակցիան ձգվելու է 3 ժամ: Նրանք բողոքում են նաեւ ժամկետից շուտ թոշակի գնալու դեմ:
Բեռնատարների վարորդների գործադուլները լուրջ դժվարություններ են ստեղծում սննդամթերքը երկրի հյուսիսային շրջաններ եւ որոշ կղզիներ հասցնելու հարցում:
Սեպտեմբերի 29-ին համընդհանուր գործադուլի դուրս կգան նաեւ բժիշկները: Նրանք պահանջում են բարեփոխել ազգային առողջապահության համակարգը:





























