62-ամյա միլիոնատեր Ջիմի Հեսելդենը` Segway ընկերության սեփականատերը, որը զբաղվում է էլեկտրահեծանիվների արտադրությամբ, չի կարողացել կառավարել իր իսկ արտադրած հեծանիվը, վթարի ենթարկվել ու մահացել:
Էլկտրասկուտեր Segway-ը համարվում է ապագայի փոխադրամիջոց եւ աշխատում է, հիմնականում, ավտոբալանսավորման համակարգով:
Հեսելդենն օգտագործել է իր ընկերության արտադրած էլեկտրահեծանիվը, որպեսզի դրանով այցելի իր մասնավոր տարածքները` Հյուսիսային Յորքշիրում:
Ջիմի Հեսելոնդը հայտնի է նաեւ նրանով, որ բանակի համար հատուկ պաշտպանիչ համակարգ է ստեղծել, որը զինվորներին պաշտպանում է կրակահերթի կամ ահաբեկչական հարձակման ժամանակ: Նրա կարողությունը գնահատվում էր 166 մլն ֆունտ (շուրջ 262,7 մլն դոլար):




























