Chrome բրաուզերի համար նախատեսված Focusbook նոր փլագինը նախատեսված է Facebook-ից կախվածության դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Next Web-ը:
Տեղադրումից հետո Focusbook-ը կվերահսկի, թե օգտատերը որքան ժամանակ է ծախսում Facebook-ում: Երկար ժամանակ սոցցանցում անցկացնելու դեպքում փլագինն էջը կփակի կիսաթափանցիկ պատուհանով եւ կհարցնի, թե տվյալ պահին օգտատիրոջն ինչու է անհրաժեշտ Facebook-ը կամ կպահանջի վերադառնալ աշխատանքին:
Եթե օգտատերն իսկապես կարեւոր գործով է զբաղված, փլագինը նրան փոքր-ինչ ժամանակ կտա, հակառակ դեպքում, սոցցանցի էջը կփակվի:





























